Day: 20.08.2019

  • Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ …

    Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ …

    Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ …

    Աշխարհում ամենուր խոսվում է հանքարդյունաբերական պատճառած բնապահպանական աղետների մասին՝ ուշացումով հայտնաբերելով իրականությունը:

    Եթե ընդերքի շահագործումը նպաստեր տվյալ երկրի բնակչության բարօրությանը, ապա Աֆրիկայի ու Հայաստանի ազգաբնակչությունը պիտի աշխարհիս ամենահարուստը լիներ:

    Մինչդեռ պատկերը հակառակն է:

    Արտանետված ծանր մետաղներով ջրի ու հողի թունավորումը բնակչության բնաջնջման մի ձև է՝ փոքր-ինչ դանդաղ ու, կարծես, աննկատ:

    Հայաստանում արդեն նախորդ տասնամյակներից մնացած պոչամբարները բնապահպանական աղետալի վիճակ են ստեղծել:

    Նրանց հնարավորինս վերականգնման աշխատանքների և, նաև, մեղավորներին պատժելու փոխարեն, մի նոր հանքի՝ Ամուլսարի շահագործման ծրագրով աղետալի հետևանքներն իրենց գագաթնակետին կհասնեն:

    Ամուլսարն իր անաղարտ վիճակով պիտի փոխանցեք սերունդներին…

    Ստորև՝ Ամուլսարի հիանալի բնապատկերից բացի, Հայաստանի՝ այսօրվա 23 պոչամբարներից որոշ լուսանկարներ:
    Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր կան 15՝ գործող և 8՝ փակված պոչամբարներ…

    Հ.գ. Պոչամբարներն այն տարածքներն են, ուր առանձնացվում և ամբարվում են քիմիական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր թափոններն ու հանքաջրերը (որոնք, լցվելով ու թունավորելով գետերը, հասնում են Սևան և այլուր)…

    Արծվանիկի պոչամբարը