Day: 19.08.2019

  • ԱՄՈՒԼՍԱՐ ԼԵՌՆԱՃՅՈՒՂՈՒՄ՝ ՄԻ ՈՐՈՏ…

    ԱՄՈՒԼՍԱՐ ԼԵՌՆԱՃՅՈՒՂՈՒՄ՝ ՄԻ ՈՐՈՏ…

    ԱՄՈՒԼՍԱՐ ԼԵՌՆԱՃՅՈՒՂՈՒՄ՝ ՄԻ ՈՐՈՏ…

    «Ազատութի՜ւն, — գոչեցի, —
    Թող որոտա՛յ իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ…»

    Հատված Մ.Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունից

    Փորձենք ըմբռնել մոտ 36 տարվա կարճատև կյանք ապրած, սերունդներին «Ազատությու՛ն» ավանդող հանճարեղ Միքայել Նալբանդյանի (1829-1866թթ.) վերոհիշյալ տողերը, որոնք դպրոցական տարիներից մեր շուրթերին են:

    Ինչպես հետագայում Աղայանը, Թումանյանը, Իսահակյանը, Չարենցն ու մյուս մտավորականները, Նալբանդյանը, ժամանակի թելադրանքով, այլաբանորեն էր փոխանցում իր պատգամները:

    Մեր մեծերի ընտրած բառերն ինքնանպատակ ու պատահական չէին:

    Ընդհակառակը, խորիմաստ ու խորախորհուրդ, թաքնագիտական շղարշով…

    Հիրավի…

    «Թող ՈՐՈՏԱ…»

    Ի՞նչն է որոտում:

    Ամպրոպը:

    Ո՞վ էր Ամպրոպի դիցը:

    ՓԱՅԼԱԿԸ, ԿԱՅԾԱԿԸ, ՀՈՒՐԸ՝ Թեժուբը, իր ԵՐԿԱԹԵ երկսայր տապարով, որն հետագայում մեր էպոսի՝ «Սասնա Ծռերի» հերոսի ձեռքի «ԹՈՒՐ-ԿԵԾԱԿԻՆ» («ԿԱՅԾԱԿԻՆ») էր:

    Որոտն, Որոտան, Որոտնա գավառ (Երկիր)՝ Մեծ Հայքի Սյունիք Աշխարհում՝ Որոտն Բերդի շուրջ…

    Ի փառս հազարամյակներից եկող դիցի, այսօրվա Հայաստանում ունենք Որոտան գետը, որն իր «որոտով» հազարամյակների հեռվից հնչող «Երգն» է շառաչում («Կումարբիի Երգը»)…

    Եվ, Զանգեզուրի լեռնաշղթայի Ամուլսար լեռնաճյուղում, Որոտանի վեհ լեռնանցքից ու Որոտանի ազդեցիկ Կիրճից ոչ շատ հեռու՝ մի ահեղ Թեժ լեռ …

    Թեժ լեռ

    Մեզ ժառանգություն մնացած անսասան լեռներն ու սարերը մեր սերունդներին անաղարտ փոխանցելու հրամայականով…