«ԱՆՇԻՋԱՆԵԼԻ ՀՈՒՐԸ՝ ՀԱՅ ՌԱԶՄԻԿՆԵՐԻ ԿՈՒՌ ԲՌՈՒՆՑՔՆԵՐՈՒՄ»…
Պատմական իրադարձությունների բեմում իրենց սխրանքով ու անպարտելի ոգով հավերժացած քաջարի Հայորդիների կամքն ու ցասումն են երգել մեր բանաստեղծները:
Մաքառող, պայքարող Հայրենիքի, ազգի ըմբոստ ու քաջազուն զավակների փառքն ու սխրանքն են փառաբանել, հավերժացրել Հայոց Մեծերն՝ իրենց արվեստով, Հայրենիքում թե ճակատագրի բերմամբ նրանից հեռու՝ սիրտն ու միտքը միշտ «կուռ զրահ հագած՝ Հայոց աստեղամերձ» լեռներում…
«Իմ սիրտն այնտե՛ղ է, ուր աստեղամերձ
Լեռներն են կանգնել հագած կուռ զրահ,
Ուր եղջերուն է ոստնում քերծից քերծ,
Արծիվը ճախրում վիհերի վրա:
Իմ սիրտն այնտե՛ղ է, ուր Նախնիքը մեր
Կերտել են շքեղ կոթողներ հավերժ,
Ուր ժողովուրդը վսեմ վեպը մեր
Պատմում է դարձյալ հավատով անշեջ»…
(Ավետիք Իսահակյան, 1903թ.)
ԻՄ ՍԻՐՏՆ ԱՅՆՏԵ՛Ղ Է…
Իմ սիրտն այնտե՛ղ է – Հայրենի հզոր
Լեռների գըլխի՛ն, արծիվների՛ մոտ,
Որ ամպերի հետ՝ խրոխտ, ահավոր
Նետում է, շնչում կայծակ ու որոտ:
Դո՛ւք, ըմբո՛ստ քաջեր, ռազմիկնե՛ր վսեմ,
Անհաղթ իշխողնե՛ր մահին ու կյանքին,
Ձեզ հետ է հոգիս, և ներբողում եմ
Եվ երկրպագում ձեր Լուսե ուղին:
Դո՛ւք, Հայրենիքի խիզա՛խ ոգիներ,
Ձեր սպառազեն կուռ բռունցքներում
Սուրբ իրավունքի և ազատության
Անշիջանելի Հու՛րն է բռընկվում:
Իջե՛ք, մրրիկնե՛ր, դա՛շտն ի վար իջե՛ք,
Մարդկության մրուր — նողկանքը սրբե՛ք,
Փշրե՛ք շղթաներ, լծերը ամեն,
Որ կաշկանդել են ազնիվ մեր հոգին.
Անմահ մեր մտքի թևերը բացե՛ք, —
Պայթե՛ք, կայծակներ, պայթե՛ք խստագին:
Ավետիք Իսահակյան
Հավերժ փա՛ռք Քաջազուն Հայորդիներին…🇦🇲🇦🇲🇦🇲