ԼԵՌԸ (ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ)


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ԼԵՌԸ (ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ)

ԼԵՌՆ Ի ՎԵՐ

Այս այն լե՛ռն է,
Որ ամէնուս բիբին խո՛րն է բեւեռուած.
Որ ամէնուս մորթին տա՛կն է – միս, ոսկոր,
Որ ապրում է, գոյութի՛ւն է իրական
Ու երա՛զ է, առասպե՛լ է անսահման…

Այս այն լե՛ռն է,
Որմէ կուգայ վճիտ ջուրի ուղխերու պէս արի՛ւնը մեր երակին,
Որուն կ’երթայ օդասլաց համբոյրի
պէս վերջին շու՛նչը մեր կուրծքին…

Այս այն լե՛ռն է,
Որմէ որքան կը հեռանանք՝ այնքան կը զգանք, թէ ի՛րն ենք,
Որուն որքան կը մօտենանք՝ այնքան կը զգանք, թէ ի՛նչ ենք…

Իր բազմաշերտ բառ ու խոսքով Հայ քնարերգության ինքնատիպ բանաստեղծներից մեկը՝ Զարեհ Խրախունին (1926-2015), մի ողջ աշխարհայացք է ներկայացնում…

Մշակույթը սովորույթների պատահական հավաքածու չէ:
Յուրաքանչյուր մշակույթ մի ամբողջական աշխարհայացք է:
«Ի՞նչ է Տիեզերքը, աշխարհը, ո՞րն է մարդու դերն այդ ամբողջական համակարգում»…

Իրականության մեկնաբանությունները՝ շրջապատը տեսնելու, ընկալելու և բացատրելու ձևն աշխարհայացքով է պայմանավորված:
Յուրաքանչյուր դարաշրջան, յուրաքանչյուր ազգ աշխարհն ըմբռնելու իր առանձնահատկություններն ունի՝ խարսխված Նախնիների ավանդույթների, նրանց ձևավորած տոնածիսական ժառանգության վրա:

Երեխան ի սկզբանէ մտնում է մշակույթի աշխարհ, հետագայում բացահայտում է գաղափարները, աշխարհընկալումը, որով և պայմանավորվում է նրա կենցաղը և վերաբերմունքն աշխարհին…

Փոքրածավալ, հակիրճ տողերում խորհրդանշական մեծ գաղափար է պարփակված նաև Զարեհ Խրախունու «Լեռը» բանաստեղծության մեջ:

ԶԱՐԵՀ ԽՐԱԽՈՒՆԻ


Լռության մեջ ամփոփված իմաստնություն, որը Հայոց ազգային աշխարհայացքի արտահայտությունն է…

ԼԵՌԸ

Չըլլայ որ
Երբ լեռն ի վեր մագլցիք՝
Չըլլայ որ
Խօսիք, խնդաք, պոռաք, կանչէք բարձրաձայն —

Ան դառնացած աստուա՛ծ մըն է նախնական,
Որ մարեր է ալ դարբնոցն իր շանթերու.
Հերո՛ս մըն է ձիւնասպիտակ մազերով
Ու խորշոմած երեսով
Ա՛լ անկարող զէն ու զրահ կրելու.
Մարգարէ՛ մ՚է – որ թէպէտ
Մոռցուած է երկինքէն՝
Դեռ աչքերը վեր է յառած՝ նոր պատգամի կը սպասէ…

Զգո՛յշ, որդի՛ – չըլլայ որ
Երբ լեռն ի վեր բարձրանաք՝
Պատկառանքը ձգէք ձեռքէ, յարգանքի մէջ թերանաք,
Խօսիք, խնդաք, պոռաք, կանչէք բարձրաձայն
Ու խանգարէք անոր քունը դարաւոր.
Որովհետև
Թէև չունի ո՛չ որոտում աստղագոռ,
Ո՛չ կայծակի շեղբը բոցէ, ո՛չ անէծքը նախահօր –
Սակայն, երբ դուք
Խաղ ու խինդով իր խոնջած սիրտը խոցէք,
Իր աչքերը լուսազուրկ
Կու լան կսկիծն անզօրին,
Արցունքները կը քարանան, կը սառին,
Անցեալի հոծ բարձունքին
Հոյաթաւալ ժայռ կ՚ըլլան
Կամ ձիւնակոյտ մը ահեղ՝
Ձեզ կը ճզմեն ամբարտաւան ճանճի պէս։

Զարեհ Խրախունի
Նոյեմբեր 3, 1964
«Ես և Ուրիշներ»