«ԾԱՌԵՐՆ ՈՒ ԿԱՑԻՆԸ»
Հայրենիքի ու իր ազգի խնդիրներով մտահոգ մեծ Մտածողներից մեկը՝ Երևանի մոտ, Քանաքեռ գյուղում 1809 թվականին ծնված հայտնի Հայորդին՝ Խաչատուր Աբովյանն իր խորաթափանց մտքով ու հեռատեսությամբ պատգամներ է թողել սերունդներին…
Բնագետ, լեռնագնաց Ֆ.Պարրոտի բնութագրմամբ՝ «Հայոց «լեռների պես վեհ և ձորերի պես խորը անհատականությունը» այլաբանորեն նկարագրում է անտառում՝ «Կացնի» պատճառած ավերներից խիստ զզված-հուսահատված Ծառերի խորհրդակցությունը՝ իրենց կյանքը փրկելու, բարելավելու նպատակով մի ճար գտնելու համար…
Ծառերն, որ մեշումն խիստ շատ զվիրն եկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ի՞նչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
Ու նհախ տեղը կացնի կոթ չտա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։
Պատերազմի քողի ներքո կրկին «կացնահարված» Հայ Ազգն իր ցասմամբ, ի վերջո, «բոլոր կոթերին» պիտի բացառի՝ ճանապարհ հարթելով խրոխտ քայլերով իր Հաղթական առաջընթացին…
Հ.գ. Լուսանկարը՝ բանաստեղծությամբ, Խ.Աբովյանի Տուն-թանգարանի կայքից՝ շնորհակալությամբ…