ՀՈՂԻ Ու ՋՐԻ ԸՆԴԵՐՔԻՑ ՀԱՌՆՈՂ ԱՆՑՅԱԼ…


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ՀՈՂԻ Ու ՋՐԻ ԸՆԴԵՐՔԻՑ ՀԱՌՆՈՂ ԱՆՑՅԱԼ…

1980 թվականին Իրաքում՝ Մոսուլի ջրամբարի կառուցման հետևանքով, հնագիտական մի ընդարձակ վայր ընկղմվեց ջրի տակ:

Արդեն 2010 թվականից հայտնաբերված հնավայրում, ավաղ, պեղումներն անհնար էին դարձել:

Երեկ, Տուբինգենի համալսարանի մասնագետների հայտարարությամբ, գերմանացի ու քուրդ հնագետների կողմից բացահայտվել է 3.400 տարվա վաղեմության բրոնզեդարյան պալատական հսկայական մի համալիր՝ Կեմյունի պալատը:

«Վերջին տասնամյակներում տարածաշրջանի ամենակարևոր հայտնագործությունն է սա»՝ հնագետ Հ.Քասիմի բնորոշմամբ:

Այն վերագրվում է ն.թ.ա 15-14-րդ դարերում Միջագետքում իշխող հսկայական կայսրությանը՝ հուրիների Միտանիի (Մայր Տունի)  թագավորությանը ( հայտնի նաև՝  «Նահարին», «Երկիր Նաիրի» անվանումներով…):

Մեր նախնիների ստեղծած հոյակերտ այս քաղաքակրթության որոշ բեկորներ ցարդ հայտնի էին միայն այսօրվա Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող կենտրոններից (Թել Բրակ, Նուզի, Ալալախ), որոնց հակիրճ ակնարկներով անդրադարձել էինք նախորդ գրառումներում:

Ստվերում թողնված մի փառահեղ մշակույթ հողի ու ջրի ընդերքից հառնում է իր ողջ վեհությամբ:

Նորանոր բացահայտումների հույսով, հավատով ու անհամբեր սպասումով…

Հ.գ. Շնորհակալություն Խաչիկ Դանիելյանին՝ իր էջում այս նորույթին շտապ արձագանքելու համար:

Կից՝ փոքրիկ տեսաֆիլմ, ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար …