ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՆՀԱՏԻ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄԸ՝ ԱՆՀԱՏԻ ԵՎ ԱԶԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ

Մարդու, ինչպես և ազգի զարգացման ճանապարհն սկսվում է միևնույն կարևոր հարցից.
«Ո՞վ եմ ես», «Ո՞վ ենք մենք»…
Անհատի համար սա ինքնաճանաչման հարցն է, իսկ ազգի համար՝ ազգային ինքնագիտակցության։

Մարդը չի կարող արդյունավետորեն զարգացնել այն, ինչ չի ճանաչում։
Եթե մարդն ինքնաճանաչ չէ, չգիտի իր կարողությունները, չի կարող հավուր պատշաճի կիրառել դրանք։
Եթե նա չի տեսնում իր թերությունները, իրեն կաշկանդող պատճառները, չի կարող դրանք շտկել, առաջադիմել։
Նույն կերպ և ազգը — եթե չի ճանաչում իր պատմությունը, Նախնիների արժեհամակարգը, աշխարհայացքն ու մշակույթը, ավանդույթները և պատմական փորձը, դժվարությամբ կարող է գիտակցված կերպով կազմակերպել իր ներկան կամ որոշել իր հետագա ուղին։

Ուստի՝ ինքնաճանաչումը զարգացման առաջին փուլերից մեկն է և՛ անհատի, և՛ ազգի համար։
Ազգի համար պատմությունը՝ պատմական հիշողությունը, պարզապես անցյալի մասին գիտելիք չէ, այլև՝ ազգի ինքնաճանաչման հայելին։
Նախահայրերի կերտած փառավոր կամ ցավոտ էջերը, ձեռքբերումները և կորուստներն այն մշակութային հիմքն են, որոնց վրա ձևավորվում են ինքնությունը, միասնականության զգացումը և ապագայի մասին պատկերացումը։

Նախնիների պատմության և գործի իմացությո՛ւնն է ճանապարհ հարթում դեպի սեփական ինքնության ճանաչում։ Այսինքն՝ մարդու ինքնաճանաչումը սկսվում է իր արմատների ճանաչումից, քանզի նա դարեդար ձգվող երկար շղթայի մի օղակն է, իր հոր ժառանգը և իր ապագա սերունդների նախնին։
Հետևաբար, նա ոչ միայն պետք է մտածի, թե ի՛նչ է ժառանգել, այլև ի՛նչ է թողնելու իրենից հետո։
Երբ մարդը գիտի իր ընտանիքի և ազգի պատմությունը, իրեն ընկալում է ոչ միայն որպես ներկայի բնակիչ, այլև որպես անցյալի ժառանգ և ապագայի նախահայր՝ օժտված պատասխանատվության մեծ զգացումով.
«Ի՞նչ եմ ստացել և ի՞նչ եմ փոխանցելու»…

Ինքնաճանաչումն անհատի համար զարգացման ճանապարհ է, իսկ ազգի համար՝ ազգային ինքնագիտակցության ձևավորման ճանապարհ։
Ինքնաճանաչ անհատը կարող է ավելի գիտակցված ձևավորել իր կյանքը։
Իր պատմությանը, մշակույթին քաջատեղյակ ազգը կարող է մեծ գիտակցումով կառուցել իր ապագան։

Ազգային ինքնության պահպանման կարևորության շուրջ մի հետաքրքիր հարցազրույց՝ Քուրմ Հարութ Առաքելյանի մասնակցությամբ՝ ստորև…