«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ»


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Միացյալ Ազգերի Կազմակերպության՝ 1948 թվականին ընդունված համաձայնագիրը (կոնվենցիան), ընդունվել է Հայաստանի կողմից և մեր պետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 23-ից (ամբողջական տեքստը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835):

Հիշյալ համաձայնագրի Հոդված 2-րդ-ում կարդում ենք.

«Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի՝ որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

Ա. Այդ խմբի անդամների սպանությունը

Բ. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,

Գ. Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են
նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,

Դ. Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

Ե. Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։

Հայաստանի ներկայիս ղեկավարի մասնակցությամբ հայտնի «որոշման» հետևանքով Արցախի տարածքի Հայ բնակչության համար ստեղծվում են իրենց «կյանքի ֆիզիկական ոչնչացման վտանգներ» (Գ. կետ)՝ հաշվի առնելով վերջին հարյուրամյակում Ադրբեջանի տարածքում Հայերի հանդեպ իրականացված կոտորածները (Նախիջևանում այսօր տեղանքի բնիկների՝ Հայ բնակչության իսպառ բացակայությունն ու մշակութային հուշարձանների ոչնչացումը՝ որպես ապացույց) …

Հիշյալ համաձայնագրի 8-րդ Հոդվածի թելադրանքով՝

«Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղասպանությունը և 3-րդ հոդվածում թվարկված որևէ այլ արարք կանխարգելելու և ճնշելու համար»։

Սույն բանաձևի 12-րդ հոդվածի համաձայն՝

«Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով, սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այն բոլոր տարածքների կամ ցանկացած տարածքի նկատմամբ, որոնց արտաքին հարաբերությունների համար ինքը պատասխանատու է»։

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Հայաստանը պարտավոր է ահազանգել համապատասխան կառույցներին՝ հանցավոր լռությամբ հանցակից չլինելու ապագայի հնարավոր ցեղասպանությանը, կանխարգելելով այն՝ հնարավորություն ու բարենպաստ պայմաններ ստեղծել իր նախնիների Հողում, իր Հայրենիքում ապրող Հայորդիների կյանքի ու բարգավաճման համար…

Հ.գ. Նման վտանգի առկայության դեպքում ընդհանրապես չպիտի քննարկվեին Արցախի տարածքները թշնամի պետության իրավասությանը հանձնելու հարցը (հատկապես, երբ Հայաստանի վարչապետը բազմիցս է հնչեցրել ու պնդել, որ Արցախի հարցն ունի լուծման միայն մեկ տարբերակ՝ «Անջատում հանուն փրկության» ( https://www.azatutyun.am/a/30898111.html ):

Նույն կազմով և նույն արագությամբ հարկավոր է անհապաղ ուղղել սխալը…