«ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ’ ԶԽՐԱՏ ԵՒ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՈՒ՛Ր ՄԵԶ ԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Ի ԿԵՂԾԵԱՑ»…


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

«ՅԱՒԻՏԵԱՆ ՈՒՍՈ’ ԶԽՐԱՏՆ ԵՒ ՏՈՒ՛Ր ՄԵԶ

ԶԱՆԱԶԱՆԵԼ ԶՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆ Ի ԿԵՂԾԵԱՑ»… 

Գիտելիքը պահանջում է գիտակցական որոշակի պատրաստվածություն…

Հայկեան ուսմունքը կարևորում է քննախույզ միտքը, դատողությունը, քննադատական մտածողությունը (երևույթների վերլուծությունը, պատճառահետևանքային կապերի, գործող օրինաչափությունների բացահայտումը…):
Մարդը գիտելիք ձեռք չի բերում միայն տեղեկություններ կուտակելով։
Իսկ Ճշմարտության ճանապարհը հաճախ շատ հեռու է սեփական ցանկություններից, համոզմունքներից, պատկերացումներից, գաղափարներից։
Հայոց ազգային մշակույթի շուրջ ոմանք «գեղեցիկ, երևակայական պատմություններ» են հյուսում և ոգևորված ներկայացնում իբրև «հայտնություն»։
Ինքնախաբեությամբ հրապուրված բազմաթիվ Հայեր էլ խանդավառությամբ ոգևորված հետևում են ներկայացված անհիմն տեսություններին, հավատում, որ «երկնային բացահայտումների» են արժանանում։

«Հազարամեակներ շարունակ Հայկեան ուսմունքում հնչում է Ճշմարիտը կեղծիքից զանազանելու յորդորը՝ «Եւ տու՛ր մեզ զանազանել զճշմարտութիւնն ի կեղծեաց»,- Հայոց Քրմական իմաստնությունից մեջբերմամբ հիշեցնում է Քուրմ Միհր Հայկազունին և շարունակում։

«Ինչո՞ւ է անհրաժեշտ ճշգրիտ գիտելիք ձեռք բերել եւ չբաւարարուել անորոշ, թերի կամ կեղծ տեսութիւններով։

Մարդու գիտակցութեան զարգացման կարեւորագոյն պայմաններից է ճշգրիտ գիտելիքի որոնումը։ Սակայն տարբեր գաղափարներով հետաքրքրուելը, բազմաթիւ տեսութիւններ լսելը, խորհրդանիշներ եւ առեղծուածներ ուսումնասիրելը բնաւ չի նշանակում «գիտելիք ձեռք բերել»։

Հետաքրքրասիրութիւնը գիտելիքի ճանապարհի սկիզբն է, բայց նպատակն իրական, ստոյգ արժէքներն են։
Անորոշ եւ թերի տեսութիւններով տարուելը կարող է ստեղծել գիտելիքի պատրանք։ Մարդը երբեմն կարծում է, թէ ինքը բացայայտել է մի «խորին գաղտնիք», մինչդեռ իրականում պարզապէս ընդունել է մէկ ուրիշի անհիմն, անտրամաբանական ենթադրութիւնը՝ առանց այն ուսումնասիրելու, ստուգելու եւ քննադատաբար վերլուծելու։

Արդիւնքում, Հայերի մի ստուար զանգուած, զրկուած քննադատական մտածողութիւնից, այլեւս չի զանազանում փաստը, վարկածը, ենթադրութիւնը եւ կեղծիքը։

Տեղեկատուական հեղեղի ներկայ ժամանակներում, երբ անստոյգ փաստերի, մեկնաբանութիւնների անվերահսկելի հոսք է ամենուր, զանազան կրօնական «ուղղութիւններ» հրապուրում են բազմաթիւ Հայորդիների՝ մոլորուած «սեփական արմատների», «ազգային ինքնութեան» փնտրտուքների ճանապարհին:

Յիշեցնում ենք, որ Հայկեա՛ն ուսմունքն է Հայի ինքնաճանաչման, ինքնութեան բացայայտման վճիտ ու լուսաւոր աղբիւրը:

Հայոց Ազգային մշակոյթին հաղորդակցուելու ուղին սկսելու համար հետաքրքրուողները կարող են դիմել Քուրմ Միհր Հայկազունուն:

Բարի գալուստ բոլոր Հայկազունիներին, ազգային ինքնութիւնը վերագտնելու ցանկութիւն ունեցող ազնիւ Հայորդիներին»…