«ՀՐՈ ԵՐԿԻՐ» ԻՄ ՀԻՆԱՎՈՒՐՑ…
1915 թվականին իր ազգի օրհասական օրերին վշտաբեկ սրտով գրված Թումանյանական հայտնի տողերն են՝ օսմանյան կայսրության ղեկավարների կողմից Հայերի դեմ գործած ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված՝ «Հոգեհանգիստ» բանաստեղծությունից:
Հայոց պատմության դժնդակ ժամանակաշրջաններից մեկում ապրած բանաստեղծը, գրչով պայքարելուց բացի, նաև ազգային, հասարակական բազմաշերտ ու բազմաբնույթ գործունեություն է ծավալել, որի խոսուն վկայություններն են նրա ժամանակակիցների հուշերը, արխիվային զանազան նյութերը…
Իր ազգի հանդեպ նախապատրաստվող ճակատագրական վճռորոշ, ողբերգական դեպքերի, կազմակերպերպվող ցեղասպանության կանխազգացմամբ՝ զենքով ու գրչով պայքարող հանճարեղ մտավորականն ու ազգանվեր գործիչը, իր իմաստուն կեցվածքով ու դիրքորոշմամբ ուղղորդում էր իր ազգակիցներին…
«…Ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակի՛ց է տաճկական գազանություններին ու Հայկական սարսափներին։
Նա պատասխանատու՛ է Հայ ժողովրդի ծով արյան ու Մարդկությա՛ն պատմության առաջ։
Եվ տեղ չկա խուսափելու»։
Դեռևս 1913 թվականին «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում արտահայտած՝ հանճարեղ Հ. Թումանյանի այս միտքն այսօր էլ արդիական է…
Միանալով աշխարհի տարբեր մասերում բարձրագոչ բողոքող ձայներին ու շարունակելով օրերս Եվրախորհրդարանում հնչած ելույթները, դատապարտու՛մ ենք ցայսօր Արցախում իրականացվող՝ Մարդկության դեմ գործվող հանցագործությունը և կոչ անում ողջ Աշխարհին՝ համախմբված ուժերով անել հնարավորինս՝ ժամ առաջ կասեցնելու այս խոշորամասշտաբ, աննախադեպ ահաբեկչությունը ողջ Հայության հանդեպ, Արցախահայությանն ընձեռելով խաղաղ Կյանքի հնարավորություն՝ իրենց բազմահազարամյա Հայրենիքում…
Եվրախորհրդարանում Թուրքիայի ու Ադրբեջանի՝ համատեղ իրականացնող հանցանքի դեմ հնչած ելույթներից որոշ հատվածներ՝ ստորև տեսանյութում՝ հիշեցնելով ու պահանջելով, որ բոլո՛ր մեղսակիցները պիտի խստագույնս պատժվեն՝ առավելագույն փոխհատուցմամբ՝ ի տես Աշխարհի …
Հավե՜րժ Փառք մեր Ազատության Քաջարի Մարտիկներին, Աննկուն Հայկազուններին…