Ոճիր և պատիժ…
Հայաստանի Հանրապետության վարչապետն իր ելույթում նշում է, որ Արցախի բնակչությանը ցեղասպանությունի՛ց փրկելու համար զոհվեցին մեր զինվորները:
Ցեղասպանության հանցանքի և նրա կանխարգելման մասին Միավորված Ազգերի Կազմակերպության հայտնի համաձայնագիրը ստորագրած Հայաստանը պետք է պահանջի մարդկության դեմ հանցանք գործած, օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների միջոցով պատերազմած, արգելված զենքեր կիրառած, պատերազմական ոճիր գործած հանցավորների պատիժ և փոխհատուցում, ոչ թե հայրենազրկի իր տուժած զավակներին…
Ոսոխի ցեղասպան բնույթը փաստող ապացույցներն անթիվ են՝ տարբեր ժամանակահատվածներում և զանազան վայրերում…
Ուստի՝ որպես ոճիրին հաջորդող պատիժ՝ հանցագործությունների հեղինակների՛ն է հարկավոր վերջնագիր ներկայացնել՝ նույն տարբերակով, սեղանին դրված թղթի ստորագրմամբ …
Քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված միջազգային իրավունքները պաշտպանող՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ-ի) Արդարադատության Միջազգային դատարանը՝ տեղակայված Հաագայում (Նիդերլանդներ), արդարության վերահաստատմանը կնպաստի, հուսանք…
Հ.գ. Երկրորդ Համաշխարհային պատերազմի սարսափներն ու դաժանությունները հետագայում կանխելու նպատակով 1959 թվականին ստեղծված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ-ի) տեղն ու իրավասությունը քաջ հայտնի է Հայաստանում…
Մեր սրտերն Արցախում են՝ մեր Քաջարի Հայկազունների Հողում, մեր բոլոր ճանապարհները դեպի Արցախ են ձգվում…