«ՀՐՈ ԵՐԿԻՐ» ԻՄ ՀԻՆԱՎՈՒՐՑ…


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

«ՀՐՈ ԵՐԿԻՐ» ԻՄ ՀԻՆԱՎՈՒՐՑ…

https://www.facebook.com/lurer1tv/videos/1300083200331990

…«Ու կըրակ առա Հայոց հրդեհի կարմիր բոցերից,Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորիցՄասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ, Թանդուրեք,Հայոց Աշխարհքի մեծ կերոնները վառեցի մեկ-մեկ,Սուրբ Արագածի Կանթեղն էլ, ինչպես հեռավոր Արև,Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև»…

1915 թվականին իր ազգի օրհասական օրերին վշտաբեկ սրտով գրված Թումանյանական հայտնի տողերն են՝ օսմանյան կայսրության ղեկավարների կողմից Հայերի դեմ գործած ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված՝ «Հոգեհանգիստ» բանաստեղծությունից:

Հայոց պատմության դժնդակ ժամանակաշրջաններից մեկում ապրած բանաստեղծը, գրչով պայքարելուց բացի, նաև ազգային, հասարակական բազմաշերտ ու բազմաբնույթ գործունեություն է ծավալել, որի խոսուն վկայություններն են նրա ժամանակակիցների հուշերը, արխիվային զանազան նյութերը…

Իր ազգի հանդեպ նախապատրաստվող ճակատագրական վճռորոշ, ողբերգական դեպքերի, կազմակերպերպվող ցեղասպանության կանխազգացմամբ՝ զենքով ու գրչով պայքարող հանճարեղ մտավորականն ու ազգանվեր գործիչը, իր իմաստուն կեցվածքով ու դիրքորոշմամբ ուղղորդում էր իր ազգակիցներին…

«…Ով Ռուսաստանի դեմ պաշտպանել է Տաճկաստանին, նա մեղսակի՛ց է տաճկական գազանություններին ու Հայկական սարսափներին։
Նա պատասխանատու՛ է Հայ ժողովրդի ծով արյան ու Մարդկությա՛ն պատմության առաջ։
Եվ տեղ չկա խուսափելու»։

Դեռևս 1913 թվականին «Հայկական հարցն ու իր լուծումը» հոդվածում արտահայտած՝ հանճարեղ Հ. Թումանյանի այս միտքն այսօր էլ արդիական է…

Միանալով աշխարհի տարբեր մասերում բարձրագոչ բողոքող ձայներին ու շարունակելով օրերս Եվրախորհրդարանում հնչած ելույթները, դատապարտու՛մ ենք ցայսօր Արցախում իրականացվող՝ Մարդկության դեմ գործվող հանցագործությունը և կոչ անում ողջ Աշխարհին՝ համախմբված ուժերով անել հնարավորինս՝ ժամ առաջ կասեցնելու այս խոշորամասշտաբ, աննախադեպ ահաբեկչությունը ողջ Հայության հանդեպ, Արցախահայությանն ընձեռելով խաղաղ Կյանքի հնարավորություն՝ իրենց բազմահազարամյա Հայրենիքում…

Եվրախորհրդարանում Թուրքիայի ու Ադրբեջանի՝ համատեղ իրականացնող հանցանքի դեմ հնչած ելույթներից որոշ հատվածներ՝ ստորև տեսանյութում՝ հիշեցնելով ու պահանջելով, որ բոլո՛ր մեղսակիցները պիտի խստագույնս պատժվեն՝ առավելագույն փոխհատուցմամբ՝ ի տես Աշխարհի …

Հավե՜րժ Փառք մեր Ազատության Քաջարի Մարտիկներին, Աննկուն Հայկազուններին…