«ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՏԵՂԵԿԱՑՎԱԾԸ»

Բազմաթիվ հազարամյակներ թևակոխած մարդկության պատմությունը լի է հակամարտություններով, ճակատամարտերով…

Պատերազմը պետության համար կենսական կարևորություն ուներ:Կյանքի ու մահվան այս տիրույթում էր վճռվում թագավորության, կայսրության պահպանումը կամ կործանումը:

Ուստի, լուրջ խորհրդածության արդյունքում ընդունված՝ կշռադատված որոշումն էր նախորդում նման ձեռնարկին՝ հաշվի առնելով նրա տնտեսական, բարոյահոգեբանական և քաղաքական հետևանքները…

Իրենց մարտավարության հմտությամբ բազմիցս հաղթանակած մեր նախնյաց օրհնությամբ մերօրյա խիզախ Հայորդիք կրկին մարտերում են՝ մեր անմատչելի լեռներում խոյացող երբեմնի անառիկ բերդ-ամրոցների պաշտպանների քաջալերիչ ոգեշնչմամբ…

Հաղթանակն ապահովելու համար սպառազինման հզորությունից ավելի կարևոր է սեփական ուժերի ճշգրիտ իմացությունը, նրա նպատակային կիրառումն ու հակառակորդին լավագույնս ճանաչելը:

Չմոռանանք, որ մեր Երկրի ներսում «դիմակավորվածների» համագործակցության օգնությամբ որոշ ասպատակողների կիրառած խորամանկության պատճառով ենք տուժել հաճախ:

Հակառակորդի ծանոթ գործելաոճի իմացությունն իմաստուն մարտավարության է մղում…

Թշնամուն կարելի է հաղթել նույնիսկ առանց ճակատամարտի՝ հնարամիտ ու ճշգրիտ դիվանագիտությամբ…

«Մարտական գործողության հաջողության գրավականը նրա մանրակրկիտ նախապատրաստումն է»:
«Դժվարություններն ավելի հեշտ է հաղթահարել նախքան նրանց ծագումը»,- դարերի հեռվից հուշում են իմաստուն ռազմագետները…

Հայ Զինվորին ուղեկցող Փառքն ու Հաջողությունը վերստին թող թևածե՛ն ու պատմական Արդարության Հաղթանակն, ի վերջո, ավետե՛ն՝ փառաբանելով մեր բոլոր Հերոս-Մարտիկներին՝ անուն առ անուն… 🇦🇲

Հ.գ. Ստորև լուսանկարում՝ Տավուշից մի տեսարան.
Հնում՝ Մեծ Հայքի Ուտիք Աշխարհում…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով