ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ՝ ՏՐԷ ԱՄՍՎԱ ՄԱՐԳԱՐ ՕՐ (սեպտեմբերի 20)


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ՄՈԳԱՑ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ՝ ՏՐԷ ԱՄՍՎԱ ՄԱՐԳԱՐ ՕՐ (սեպտեմբերի 20)

Բնության օրենքներն ու օրինաչափություններն ըմբռնող, ուսումնասիրող, հետազոտություններով, փորձարկումներով ու նորարարություններով մարդկանց կյանքը հարստացնող գիտուններն էին Մոգերը Հին աշխարհում…

Ցավերը դարմանող, բուժող բժիշկներն ու գիտության զանազան ոլորտներում հայտնագործությունների հեղինակներն ու կենցաղը հարստացնող իմաստուններն էին Մոգերը, որոնց փորձն ու գիտելիքները հետագայում ծաղկող-զարգացող գիտությունների հիմքը հանդիսացան:
Բնությունը, Տիեզերքը՝ որպես հսկայական տաճար, և Նախաստեղծ տարրերը՝ որպես Արարիչ զորություններ, նրանց «ուսումնասիրությունների ոլորտն» էին ու «փառաբանման առարկան»…

Աստղագետների, կանխասացների ու ալքիմիկոսների դարեդար փոխանցված ուսմունքը բարգավաճեց ու առատորեն «պտղաբերեց» հետագայում՝ հազվագյուտ գիտակների միջոցով:

Եվ այսօր էլ՝ Հայկազուն Քրմերի ու Մոգերի շնորհիվ, ընտրյալ որոշ Հայորդիներ շարունակում են վաղնջական ժամանակներից եկող ազգային ավանդույթները՝ «Արամագի» մոգաց դպրոցում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայկեան Միաբանութեան Քրմական դասին և շնորհավորում նրանց՝ Իմաստուն Մոգաց տոնի առթիվ:

Հանուն «Մի ձեռքում ջահ, մյուսում՝ դաշույն»՝ Իմացության Լույսով ու Արդարության հաստատման զենքով զինված ու Մոգական իմաստնությամբ զորացած Հայոց սերունդների…