«ԱՆԴԱՍՏԱՆ», «ԵՐԱԽԱՅՐԻՔ»…
«Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան:
Հատված՝ Դ. Վարուժանի՝ «Հացին երգը» շարքից՝ «Խաչբուռից»
Զոհագործե՛ սեղանիդ վրա՝ ուր դարե՜ր,
Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Լույս ու արցունք են հոսեր»:
Հնագույն շրջանից, մեր նախնիներից մեզ հասած հիանալի մի տոն է Անդաստանը՝ հանդերի, արտերի, այգիների և, առհասարակ, ցանքսերի, պարտեզների օրհնության ծեսը՝ միշտ բազմամարդ ու կենսախինդ Անդաստանօրհնեքը:
Տարվա ընթացքում մի քանի անգամ, տարբեր տոների կապակցությամբ տրվող «Անդաստանի» արարողությամբ օրհնվում են Աշխարհի, մասնավորապես, Հայոց Աշխարհի չորս կողմերը, Հայրենիքի քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, սրբավայրերը, արտերն ու պտղաբերությունը, «անդաստանների ու բուրաստանների բեղմնավորությունը», որպեսզի բերրիություն լինի՝
«Ամէն աստղէ ցօղ կայլակի,
Ու ամէն հասկ ձուլէ ոսկի»…
Արտահայտված ցանկությունը՝ նրա իրագործման համար կատարված խորհրդանշական հմայական արարողությունից հետո, ակնկալվող գոհացուցիչ արդյունքն էր տալիս, անկասկած…
Վաղնջական ժամանակներից ի վեր առաջին բերքը, պտուղը՝ բույսերի, անասունների, աշխատանքի, նվիրաբերվում-ընծայվում էր Դիցերին՝ որպես Երախայրիք՝ «Նախընծայ»:
Նորատունկ ծառի առաջին պտուղը՝ Բարունակը՝ խաղողի պտղաբեր ոստը՝ որթի երկայն ուռը (մատը), որ բերք է տալիս և հատվում մյուս տարին, կամ այլ տնկիների ոստերը՝ ևս. «Երկայնատարած ուռն որթոյ և ոստք այլոց տնկոց. որպէս բարւոյ ունակ կամ բերունակ» (մարդկանց համար՝ «բարեբեր շառավիղ»՝ ժառանգների համար):
Անդրանիկ զավակը՝ նույնպես (ինչպես Խորենացու հիշատակած՝ Անուշավան Սոսանվերը):
Ծիսական խորհուրդով՝ Ծառի ճյուղերի՝ ոստերի կապոցը՝ Բարսմունքը ձեռքին է Քուրմն աղոթքի պահին՝ Սրբազան Կրակի՝ Ատրուշանի առաջ…
Եվ ոստերն ընտրվում էին տոնին համապատասխան՝ ուռենի, հասկ, սոսենի, մայրի…
Կոմիտասյան՝ «Նոճիներն ու Մայրիներ» հայտնի երգին համահունչ.
Սահմի ամսվա Աստղիկ օրը՝ օգոստոսի 24-ին տոնվող Խաղողօրհնեքին և Սահմի ամսվա Անահիտ օրը՝ սեպտեմբերի 5-ին՝ Հացօրհնեքին Մայր Հողի բարիքները Մայր Դիցուհիներին էին ընծայվում՝ Աստղիկին և Ոսկեհատ Ոսկեմօրը՝ Անահիտին՝ «Սնուցող Մորը»…
Քուրմ Յարութ Առաքելեանի բացատրությամբ՝
«Արքան Առաջին Ցորենի հասկերն ու հատիկները, ի նշան Կյանքի Սերմի, նվիրաբերում էր նախնյաց Խորանին՝ Նախնիների հիշատակի և ազգի շարունակականության իմաստով:
Փառաբանվում էր Անահիտ Դիցամայրը՝ իր շնորհած բարիքների և հովանավորության համար:
Ցորենի բերքից ստացված Հացով և Խաղողօրհնեքի դեռ «կույս» գինով (մաճառով), մրգերով ու քաղցրավենիքով տոնական հանդիսավոր խրախճանքն էր:
Տոնի ընթացքում շուրջպար էին բռնում ցորենի՝ արդեն հնձված դաշտերում և պարերի մոգական զորությամբ Հողը «պատրաստում էին» աշնանացանի շրջանին:
Տոնակատարության ժամանակ արտերում Քրմերը ներկաներին բաժանում էին Խորանի վրա դրված և ծեսի ընթացքում օրհնված Ցորենի Հասկերը, որոնք կախվում էին տան տարբեր մասերում՝ օջախի մոտ (հացատանը)՝ ի նշան բերքառատության և օրհնության:
Նաև՝ օրհնված Ցորենի հատիկներ էին բաժանվում ժողովրդին, որոնք դրվում էին սերմնացու ցորենի պարկերում և աշնանացանին ցանվում դաշտում» (ինչպես Ծառզարդարին»՝ ուռենու օրհնված ոստերն են բաժանվում՝ Անդաստանի կարգից հետո և պահվում մինչև հաջորդ Ծառզարդար):
Որպես հազարամյակների հեռվից հնչող «Օրհնութիւն»՝ Դ. Վարուժանի խորախորհուրդ գրչով՝
Հ.գ. Ստորև լուսանկարներում՝ Անահիտ Դիցամոր պաշտամունքային հնավայրերից մեկում՝ Երնջատափում օրեր առաջ կատարված՝ «Հացօրհնեքի» տոնից դրվագներ՝ «Անդաստան»-ի պահին՝ Քուրմ Յարութ Առաքելեանի և Քուրմ Միհր Հայկազունու մատուցմամբ…