«ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ»


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

«ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ»

«Իմաստասեր ոմն աղքատ ուներ ծույլ որդիներ և մահվան ժամին կանչեց որդիներին և ասաց.
— Ո՜վ որդիներ, իմ հայրերի (նախնիների, Կ. Ա.) բազում գանձ կա պահված մեր այգում, իսկ տեղը ցույց չեմ տա ձեզ, ով աշխատի և ամենախորը փորի՝ նա կգտնի գանձը:
Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին մեծ աշխատությամբ ջանալ և խորը վարեցին, և ամեն մեկը ձգտում էր, որ ինքը գտնի գանձը:
Եվ սկսեց այգին աճել ու զորանալ և առատ պտղաբերեց և ելան գանձերը»:

Դարեդար փոխանցված առակի գրաբարյան տարբերակը՝
«Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի եւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ»:

Հայկեան Սրբազան ուսմունքին հավատարիմ՝ Հայոց Նախահայրերի կերտած ժառանգությանը՝ «ծածուկ գանձերին» ծանոթանալու, Նախնյաց խորհուրդը բացահայտելու հնարավորությունն այսօր ընձեռում է Հայկեան Միաբանութիւնը:

Մեր Նախնիների ժառանգած իմաստնությունը՝ ամփոփված Հայկեան Սրբազան Ուսմունքի հակիրճ տողերում, զինում է հազվագյուտ գիտակներին՝ դիմակայելու համար կյանքի հարափոփոխ իրադարձությունները…

Այն օգնում է ուսմունքի հետևորդներին՝ առօրյա բազմաբնույթ իրավիճակներում ճիշտ, խելամիտ որոշումներ կայացնելու, բարին ու չարը տարբերելու, կարևորը երկրորդականից զատելու, սեփական ազդեցության ոլորտից դուրս գտնվող հարցերի փոխարեն կենտրոնանալու և լուծելու այն խնդիրները, որոնք իրենց տիրապետության ներքո են:

Պատերազմական իրավիճակում գտնվող մեր ազգի համար Հայկազունների իմաստուն ուսմունքն իրական զենք է՝ հաղթարշավի գրավական:

Ցանկացողներին՝ բարի գալուստ և բարի երթ…