«ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍԱԽԻՆԴ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

«ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ»…
Կամ՝
«ՄԵՆՔ ԶԱՐՄԱՆԱԼԻՈՐԵՆ ԿԵՆՍԱԽԻՆԴ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ»…

Անձի ինքնաճանաչողությունը կարևորող՝ հազարամյակների հեռվից հնչող «Ծանի՛ր զքեզ»՝ «Ճանաչի՛ր ինքդ քեզ» պատվիրանը նաև ազգայի՛ն ինքնաճանաչման է կոչում ու պարտադրում:

Եվ, այդ մտահոգությամբ, դեռևս վաղնջական ժամանակներից՝ մեր հանճարեղ Նախնիք Հայկազունների մտածողությունը, կուռ ուսմունքն ու բարոյախրատական համակարգն են փոխանցել իրենց ժառանգներին:
Խորենացուց մինչև Թումանյան ու, հետագայում ևս, ճգնել են սերունդներին փոխանցել ազգի պատմության, ազգային արժեքների վստահ իմացությունն ու ազգի անցած ուղին:

Ազգային ոգու թարգման գրողը՝ Թումանյանը, դարերով տառապած իր ազգակիցների արարչական ոգու կենսականությունն էր փառաբանում՝ ազգային ինքնաճանաչմամբ ոգեշնչելով՝ դժվարին ժամանակները հաղթահարելու հավատով:

«Թող գա՛ն հայերը, տեսնե՛ն ու համոզվի՛ն, որ իրենք միշտ է՛ն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան»:

Վճռորոշ ժամանակաշրջանում մտավորականության՝ «խոսքի ընդունակ մարդկանց» դե՛րն է կարևորվել՝ իրենց գործունեությամբ ժողովրդին դեպի հոգևոր, մտավոր ու բարոյական Վերելք ուղղորդելու նպատակով…

«Խոսեն՝ ոչ թե ճառեր՝ նրանց զգացմունքները հուզելու համար, այլ խաղաղ, օբյեկտիվ, գիտական, քննադատական լուրջ վերլուծություններով ու խորասուզումներով տանեն դեպի ազգային պայծառ ինքնաճանաչությունը և ընդհանուր զարգացման ընդարձակ հորիզոններ բաց անեն»:

Կյանքում ճիշտ ուղղորդվելու առաջնային պայման է ինքնաճանաչողությունը:

«Ամեն մի ժողովրդի համար՝ բնության ու մարդկային ճշմարիտ ծանոթության հետ միասին, իր ազգային ինքնաճանաչողությունն է իր ճանապարհի մթնում Լույս տվող լապտերը:
Մութի մեջ խարխափողը միշտ ենթակա է գլխի վրա զանազան անդունդների մեջ գլորվելու վտանգին:
Եվ մի անդունդից դուրս գալուց հետո դեռ չի նշանակիլ, թե այժմ ուղիղ կերթա» (Մեջբերումները՝ Վ. Միրզոյանի՝ «Հովհաննես Թումանյանը՝ազգային ինքնաճանաչման մասին» հոդվածից):

Իր հասարակական ու գրական գործունեությամբ, հրապարակախոսական հոդվածներում, ելույթներում Հայոց հավաքական ներուժին վստահելն էր շեշտում Թումանյանը:
«Զվարթ գիտակցությամբ», «պայծառ հայացքով» ու կենսախինդ եռանդով Լուսափայլ ապագայի կերտման համոզմամբ՝ նա ազգային ինքնաճանաչումը համարում էր Հայոց մշակութային Վերելքի հիմքը…

«Մենք զարմանալիորեն կենսուրախ ժողովուրդ ենք, և ես անկասելիորեն հավատում եմ դրան:
Ոչ մեկի բարբարոսությունը կամ բռնությունը չեն կարող կոտրել Հայ ազգի՝ հավերժ Լույսին ձգտող հզոր Ոգին» (Հ. Թումանյան):