ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈՒ ԱՐԱԳԻԼԸ


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ՀՈՂԱԳՈՐԾՆ ՈՒ ԱՐԱԳԻԼԸ

Հազարամյակներ ի վեր, որպես որևէ մտքի, գաղափարի փոխանցման միջոց, կիրառվել է այլաբանությունը՝ սեղմ, հակիրճ խոսքով (առակով) կամ պատկերով (բազմիմաստ խորհրդանիշներով)…
Կենդանիների, բույսերի կամ զանազան առարկաների միջոցով ներկայացված մարդկային տարբեր բնավորությունները, այլազան երևույթները ծաղրող, պարսավիչ լեզվով գրված առակներն այսօր էլ արդիական են հնչում:
Ահավասիկ նրանցից մեկը՝ Վարդան Այգեկցուց:

«Հողագործն ու Արագիլը».

«Հողագործը բակլա ու սիսեռ ցանեց գետի եզերքին։
Մոտիկ եղեգնուտից դուրս էին գալիս սագեր ու կռունկներ, հավաքում սերմերը։
Հողագործն ակնատներ պատրաստեց ու դրեց ցանքի եզրին։ Առավոտյան դեմ վերցրեց կաղնե մահակը ու գնաց նայելու ակնատները։
Սագերն ու կռունկները եկել էին, ընկել թակարդների մեջ, նրանց հետ էր մի Արագիլ։
Հողագործն իր մահակով սկսեց ջարդել սագերի ու կռունկների պարանոցները։
– Ո՜վ բարեսեր հողագործ,- դիմում է նրան Արագիլը պաղատագին ձայնով,- դու լավ գիտես, որ ես ո՛չ բակլա եմ ուտում և ո՛չ սիսեռ, քո էլ լավ բարեկամն եմ, վերացնում եմ քո հանդերից օձերին, մկներին ու ճիճուներին, թեթևացնում քո հոգսը։ Եվ արդ, խնայի՛ր ինձ ու մի՛ պատժիր։
– Այդ ճիշտ է,- ասում է Հողագործը,- բայց քանի որ միաբանել ես իմ թշնամիների հետ, նրանց հետ դու էլ կսատկես»։