- ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ (ՄԱՍ Բ)ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ(ՄԱՍ Բ) «Իգդիրմաւա, 1866:Հայ գրականութեան մասին ամէնէն տարրական եւ խեղճ ծանօթութիւն ունեցող մարդն անգամ գիտէ, թէ այդ հեռաւոր դաշտագետիններու մէջ կորած — կորսուած յատուկ անունն ու հարիւր տարի առաջուան թուականը քով-քովի դրուած՝ կը նշանակեն միայն ու միշտ Հայ գրականութեան Թուխ Արամազդ, այսինքն՝ Հայաստանի սրտին մէջ իսկծնունդ առած Աւետիս Ահարոնեան»…Ավետիս Ահարոնյանի ծննդյան հարյուրամյակի առիթով… Read more: ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ (ՄԱՍ Բ)
- «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ» (Մաս Ա)«ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ»(Մաս Ա) Մասիսի «խորհրդավոր հայացքի» ներքո՝ Իգդիրմավայում իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրած գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանը 1919 — 1920 թվականներին Փարիզում էր՝ Խաղաղության խորհրդաժողովին Հայոց զույգ պատվիրակությունների անդամների հետ՝Հայ ժողովրդի պայքարն ու արդար պահանջատիրությունը ներկայացնելու նպատակով: Ինքնաճանաչման կարևորությունը գիտակցող մտավորականն ամենուր Հայրենիքի, Հայոց մշակույթի և ազգային հիշողության պահպանման խնդիրներն է բարձրաձայնել:Իտալիայում… Read more: «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀՌՈՄԻ ԴԷՄ» (Մաս Ա)
- «ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ»«ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ» Հայոց հնագույն վիպասանքից փրկված երգերի չնչին պատառիկներ դարեդար բանավոր՝ «բերանացի» փոխանցվելով՝ հետագայում հայտնվել են ձեռագիր մատյաններում՝ մեզ հասցնելով հեռավոր օրերի շունչն ու ոգին… «Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,Եւ զառաւօտն Նաւասարդի,Զվազելն եղանց,Եւ զվագելն եղջերուաց.Մեք փող հարուաք,Եւ թմբկի հարկանէաք,Որպէս օրէն է թագաւորաց»… Նավասարդյան խաղերին մի հոդվածով տասնամյակներ առաջ անդրադարձել է Կ. Աթոյանը, որը հրապարակում ենք… Read more: «ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ»
- «ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ» (Մ. ՏԷՐՊԷՏԷՐԵԱՆ)«ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ» (Մ. ՏԷՐՊԷՏԷՐԵԱՆ) «Հայրենիք» ամսագրի 1929 թվականի ապրիլի համարում հրապարակվել է Մ. Տէրպէտէրեանի՝ «Յիսուս Նազովրեցի» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև: ԱՆՎԵՐԱՊԱՀՕՐԷՆ կարելի է յայտարարել, թէ քրիստոնէութիւնը մեծագոյն յեղաշրջումն է պատմութեան: Աշխարհի տարածութեան մօտաւորապէս կէսին վրայ քաղաքակիրթ մարդկութեան մէկ երրորդը կ’աշխատիայսօր քրիստոնեայ դրօշակի տակ եւ քրիստոնեայ ազգերու ձեռքին մէջն է ցարդ մարդկային յառաջդիմութեան ղեկը: Ճիշդ… Read more: «ՅԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ» (Մ. ՏԷՐՊԷՏԷՐԵԱՆ)
- ԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ 1930 թվականին Բոստոնում լույս տեսնող «Հայրենիք» ամսագրում (յունուար, Ը տարի, թիւ 3 (87), էջ 114), հրապարակված «Արևապաշտությունը» հոդվածում Մ. Տէրպէտէրեանն անդրադարձել է հնագույն ժամանակներից եկող Արևապաշտությանը և հազարամյակների ընթացքում տարբեր մշակույթներում նրա դրսևորումներին: Հիշյալ ուշագրավ հոդվածը՝ ստորև… ԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԿՐՕՆՔՆԵՐՈՒ ծագումը հսկայական գրականութեան մը նիւթ հայթայթած է ամէն լեզուներով:Կրօնքը ծնած է մարդուն հետ: Զինք շրջապատող… Read more: ԱՐԵՒԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ
- «ՄԵԽԸ ԵՎ ՊԱՅՏԸ»…«ՄԵԽԸ ԵՎ ՊԱՅՏԸ»… Մեխի և պայտի մասին մի առակ սերնդէսերունդ պատմվում է տարբեր մշակույթներում և խրատում՝ շեշտելով աշխատանքի հանդեպ բարեխղճությունը և յուրաքանչյուրի պատասխանատվությունն ընդհանուր ծրագրի հաջողության գործում: «Մի անգամ մի ձիավոր պատրաստվում էր ճանապարհ ընկնել։ Նրա ձին ուժեղ էր ու արագ, բայց պայտերից մեկի մեխը թուլացել էր։ Ձիավորը նկատեց դա, բայց մտածեց․«Մի մեխից ի՞նչ կլինի,… Read more: «ՄԵԽԸ ԵՎ ՊԱՅՏԸ»…
- «ՀԱՅԵՐԵՆԻՑ ՓՈԽԱՌՅԱԼ ԲԱՌԵՐ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՒՄ»Հրաչյա Աճառյանի՝ «Հայերենից փոխառյալ բառեր պարսկերենում» բառաքննական հոդվածը հրատարակիչներն ուղեկցել են հետևյալ ծանոթագրությամբ.«Ակադեմիկոս Աճառյանի այս հոդվածը գտնվում էր տպագրության ընթացքի մեջ, երբ անողոք մահը կտրեց նրա կյանքի թելը»… (1953 թվականի ապրիլի 16-ն էր)…Հիշյալ հոդվածից մի հատված՝ որոշ կրճատումներով՝ ստորև: «Լեզվաբանական հանրածանոթ երևույթ է այն, որ նվաճող ազգի լեզուն ազդում է նվաճված ազգի լեզվի վրա ավելի… Read more: «ՀԱՅԵՐԵՆԻՑ ՓՈԽԱՌՅԱԼ ԲԱՌԵՐ ՊԱՐՍԿԵՐԵՆՈՒՄ»
- «ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ»…«ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ»… Աշխարհի, իրականության ճանաչման խնդիրը յուրաքանչյուր սերնդի համար կենսական անհրաժեշտություն է։Այսօրվա տեղեկատվական անսահման, բազմաբնույթ հոսքի մեջ և Հայաստանի ներկայիս պայմաններում՝ առավել ևս և, հատկապես, կարևորվում է ազգային ինքնաճանաչումը…Թվում էր, թե նույնիսկ վերջին տասնամյակների իրադարձությունները պետք է շատերի «աչքերը բացեին», նպաստելով այսօրվա բազմաշերտ իրականության մեջ դիմակավորված դեմքերը դիմակազերծելուն, ճշմարիտը կեղծիքից զանազանելուն…Սակայն համատարած խավարում է խարխափում… Read more: «ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ»…
- «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»… (Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»… (Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ) «…Երևակայեցե՛ք, թե քսան տարի է, ինչ որ դուք ծանոթ եք մի նշանավոր մարդու, դրա համար էլ ձեզ համարում են քսան տարեկան, մինչդեռ 50 կամ 60 տարեկան եք դուք։Սրա նման մի բան է, որ սովորաբար ասում են՝ 35 տարի է, ինչ գոյություն ունի Հայկական հարցը, որովհետև 35 տարի է, որ դրված է եվրոպական… Read more: «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ»… (Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆ)
- ՏՐՆԴԵԶ — «ՄԵԾ ԳՈԼՆ ԸՆԿԱՎ, ՁՆՀԱԼՆ ԸՆԿԱՎ»…ՏՐՆԴԵԶ — «ՄԵԾ ԳՈԼՆ ԸՆԿԱՎ, ՁՆՀԱԼՆ ԸՆԿԱՎ»… Հնագույն տոների ու ծեսերի ակունքներում Բնությունն է, Տիեզերական կարգի խորհուրդը, տարվա շրջափուլերը, որոնցով պայմանավորված է Մարդու կենսագործունեությունը, Կյանքի հարատևումը:Հետևաբար՝ ծիսական օրացույցը խիստ կանոնակարգված է և ցանկացած փոփոխություն խախտում է տրամաբանական շղթան:Հայկեան ուսմունքի՝ Արևապաշտության հիման վրա ձևավորված Հայոց օրացույցն ասվածի վկայությունն է:Նոր տարվա սկիզբը Հայկազունիները հազարամյակներ շարունակ նշել և… Read more: ՏՐՆԴԵԶ — «ՄԵԾ ԳՈԼՆ ԸՆԿԱՎ, ՁՆՀԱԼՆ ԸՆԿԱՎ»…









