ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ԱՆՎԱՎԵՐ ՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Միանալով Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող Հայության պայքարին՝ մեր բողոքն ենք արտահայտում՝ դատապարտելով ու մերժելով 100 տարի առաջ՝ 1921 թվականի մարտի 16 -ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական՝ «եղբայրության և բարեկամության» պայմանագիրը, որի պատճառած աղետալի ճակատագրական հետևանքները Հայ ժողովրդի համար շարունակվում են մինչ օրս:
Միջազգային իրավունքի տեսանկյունից անվավավեր համարվող այս պայմանագրով Թուրքիային անցավ Հայաստանի Հանրապետության մի մասը՝ Կարսի նահանգը, որը, Ադրբեջանի խնամակալության ներքո որպես ինքնավար տարածք դրված Նախիջևանի մարզի պես, այսօր զրկված է հազարամյակների ընթացքում իր հայրենիքում բնակված բնիկներից՝ Հայերից ու նրանց ստեղծած մշակութային ժառանգությունից՝ հետևողականորեն Հայ ազգաբնակչության դեմ իրականացված ոճրագործ քաղաքականության հետևանքով:

Հ.գ. Որոշ մանրամասներ՝ ներքոնշյալ հղումներում…

Իսկ գիտե՞ք, որ 1921-ի Մոսկվայի չարաբաստիկ պայմանագիրը 1925-ից հետո փաստացի ընդհանրապես արդեն գոյություն չի ունեցել

Հայկական հուշարձանների մի խումբ ջարդարարներ Ջուղայում

Մոսկուայի պայմանագիրը պոլսահայ մամուլի էջերում (1921 թ.)

Գրանցվեք մեր էլեկտրոնային լրատվական նամակներին, որպեսզի էլեկտրոնային փոստով տեղեկացված լինեք, երբ նոր հոդվածներ կհրապարակվեն: