ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Գ)


Armenian Carpet Mug

Ceramic mug featuring a design inspired by traditional Armenian carpets. The intricate pattern and high-quality printing turn this mug into a little piece of art that can brighten up any home. Made for cozy mornings and relaxing evenings, this mug is a thoughtful way to show someone special that you’re thinking of them. Perfect gift for someone you love or anyone who deserves a little warmth and happiness in their daily routine.

Details
24,45 $
Size

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ
ԿԱՄ՝ «ՀԱՅՈՑ ԱԶԳԻՆ ՕՐԵՐԸ» (ՄԱՍ Գ)

Հայոց «ամենաազգային ու երջանկաբեր» տոնը՝ «Բարի Կենդանության» տոնը՝ Բարիկենդանը, մոտ երկշաբաթյա տոնական խնջույքներով նշանավորում էր ձնհալքը՝ ցրտաշունչ Ձմռան «ճամփումը» և Բնության գալիք Վերազարթոնքի ու Պտղաբեր Փթթմանն սպասումը…
Տոնն ուղեկցվում էր ծիսական տարրեր պարունակող բազմաթիվ բեմականացված տեսարաններով, խաղերով ու պարերով, որոնցում պահպանվել էին «մեռնող-հարություն առնող» Բնության խորհուրդը, բարու և չարի պայքարը, որը միշտ ավարտվում էր Բարու հաղթանակով (սերնդեսերունդ փոխանցվող Հայկական ազգային ավանդական խաղերը մանկուց երեխաների կոփման, դաստիարակման ու զարգացման միջոցներից էին):
Կատակով, ծաղրով ու քննադատությամբ լի զանազան «թատերականացված դատաստանների», ուրախ խաղերի նկարագրություններ են պահպանվել Հայկական Լեռնաշխարհի տարբեր շրջաններում:

Վեգ, ճլորթի (ճոճախաղ), մականախաղ, գոտեմարտ, լախտի ու զանազան մրցախաղեր, լարախաղացություն, ռազմապարեր, աքլորակռիվ, «ուխտ խաղացնել», մեծ ու փոքրի՝ տարիքային հարաբերությունների ավանդական սովորույթների անկաշկանդ ձևափոխում- հակառակում, դհոլ-զուռնայի ուղեկցությամբ զվարճալի զգեստավորված, դիմակավորված խմբերով տնետուն շրջելով ընդհանուր խնջույքի համար ուտելիքի, քաղցրավենիքի հավաքում…

Բարեկենդանի տոնական բազմապիսի վկայություններից մեկը՝ Նոր-Նախիջևանի Հայերի կյանքից՝ մեջբերված Խ. Ա . Փորքշեյանի՝ «Նոր-Նախիջևանի Հայ գյուղերի «Կտրիճների միությունների» մասին. Պատմա-ազգագրական ակնարկ»-ից, ստորև:

«Մի ամբողջ շաբաթ ժողովուրդը անցկացնում էր ձիարշավների ու կերուխումի մեջ։
Ամենաջահել կտրիճները, խմբերի բաժանված, ման էին գալիս տնետուն։ Նրանք երեսներին քսում էին մուր և կամ հագնում դիմակ, կաշվե մուշտակները շուռ տված, բուրդը դուրս հանած մտնում էին թաղի տները։ Նրանցից մեկը՝ չորեքթաթ կանգնած, ձևանում էր արջ. ընկերները նվագում էին և նա պար էր գալիս տան մեջ:
Երկար պարելուց հետո նա հանկարծ առջևի ոտքերը (ձեռքերը) բարձրացրած կանգնում էր տանտիրոջ առաջ, որը վարձատրում էր նրան պարի համար։ Այդ դրամը նույնպես կազմում էր «Ավետիսի տան» եկամուտը։
Մյուս ընկերները երգում էին զանազան զավեշտական քառյակներ, ծաղրում տեղական կյանքի պակասությունները։ Հաճախ մեկը հիվանդ էր ձևանում, ընկերները բերում էին բժիշկ, որ «թեթև թափելով», անպետք դեղերով, ծաղրելի միջոցներով բժշկում էր և ծիծաղ հարուցում։ Կային «Ավետիսի տներ», որոնք դուրսը, փողոցում սարքում էին կրկեսներ։
Տախտակամածերի վրա շինում էին բեմ, իսկ դիմակավորված կտրիճները կատարում էին խեղկատակների դերեր՝ ծիծաղ պատճառելով հասարակությանը։ Ռուսաց զինվորական ծառայության մեջ եղած կտրիճները հաջողությամբ ցույց էին տալիս մարմնամարզական վարժություններ։
Խեղկատակները տեղական բարբառով արտասանում էին երգիծական ոտանավորներ, ծաղրում տերտերներին, ժլատներին, տեղական հարուստներին, հողերը վատ վարողներին, անասունները քաղցած պահողներին և այլն։ Փողոցների բեմերում ելույթ ունեցող դիմակավորներին տեղական ժողովուրդը անվանում էր «կամենտներ», որ, անշուշտ, իտալական comedia բառի աղավաղված ձևն և, ըստ երևույթին, ժառանգություն է մնացել Կաֆայի ջենովացիներից։
Բարեկենդանի տոների վերջին օրը ավարտվում էր և «Ավետիսի տների» ձմեռային գործունեությունը։
Հաճախ կտրիճները վերջին օրը կազմակերպում էին խոնոշմա, ընկերական քեֆ և «աղ ու հացի» երկուշաբթի սկսում դաշտային աշխատանքները»…

Շարունակելի…