• «ՈՐՔԱՆ ԿԱՐԵՄ, ԶԱՅՆ ԱՌՆԵՄ»…
    «ՈՐՔԱՆ ԿԱՐԵՄ, ԶԱՅՆ ԱՌՆԵՄ»… Հնագույն ժամանակներից ի վեր Հայկազուններն իրենց իմաստուն մտքով, խոհական խոսքով ու խրատով ուղղորդել են սերունդներին, կյանքի փորձառության դասեր տվել անփորձ պատանիներին, երիտասարդներին՝ հաճախ կիրառելով խորախորհուրդ առակները, այլաբանական պատմությունները։Ժողովրդական առակները պատմվել են դարեդար:«Կերպաբանել զճշմարտութիւն»՝ խորիմաստ պատմություններով արտացոլել իրականությունը գեղարվեստորեն՝ առակների լեզվով՝ առակաբանությամբ: Առակախոսները՝ հին աշխարհի իմաստունների նման, շարունակում էին «Բանքն իմաստութեան»՝ իրենց… Read more: «ՈՐՔԱՆ ԿԱՐԵՄ, ԶԱՅՆ ԱՌՆԵՄ»…
  • «ՑՈՒՑԱՆԷ ԱՌԱԿՍ, ԹԷ»…
    «ՑՈՒՑԱՆԷ ԱՌԱԿՍ, ԹԷ»… Ուսուցման, դաստիարակության հնագույն միջոցներից են խրատները, առակները: Խրատաբանությամբ, առակախոսությամբ՝ այլաբանորեն ներկայացված հակիրճ պատմությունների օրինակներով հորդորում, կրթում էին ինչպես մանուկներին, այնպես էլ մեծահասակներին:Առակի դաստիարակչական դերը գնահատվել է բոլոր դարերում, բազմաթիվ երկրներում, և շատ առակների զանազան տարբերակներ «ճամփորդել» են, հասել են հեռավոր վայրեր։ Նմանօրինակ բովանդակությամբ առակներ հանդիպում են շատ ժողովուրդների բանահյուսության մեջ։ Դեռևս 19-րդ… Read more: «ՑՈՒՑԱՆԷ ԱՌԱԿՍ, ԹԷ»…
  • «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՉԻՆՉ Է»… (Ավետիս Ահարոնյան)
    «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՉԻՆՉ Է»… (Ավետիս Ահարոնյան) «Ահարոնեան իր ամբողջ կեանքը տուաւ իր պատկանած ազգին ու հայրենիքին, կէս դար շարունակ երգեց Հայ ժողովուրդի տառապանքը, տառապեցաւ ու չարչարուեցաւ իր ժողովուրդին հետ, անոր ազատագրութեան դատին զոհաբերեց իր գրիչն ու միտքը եւ ստացաւ այս վերջին ծանր հարուածը պարտականութեան ճամբուն վրայ, Հայ մշակոյթի սիրոյն:Ահարոնեան, Րաֆֆիէն վերջ, ամենամեծ Հայ գրագէտն… Read more: «ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌԱՆՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈՉԻՆՉ Է»… (Ավետիս Ահարոնյան)
  • «ՅԱՂԱԳՍ ՀԱՐՑՄԱՆ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)
    «ՅԱՂԱԳՍ ՀԱՐՑՄԱՆ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ) Ուսումնասեր, ողջամիտ և «իմաստություն սիրող»՝ իմաստասեր սերունդներ կրթելու հմուտ միջոցներ են կիրառել Հայոց Նախնիք հազարամյակներ շարունակ:Նրանք կարևորել են առաքինի, արդար և առողջ վարքուբարքը, զավակներին դրդել են համառ աշխատանքով, հատուկ վարժանքով իրենց մարմինը զորացնելու և միտքը լուսավորելու: Ինչպես Հին աշխարհում հայտնի՝ «Յաղագս առաքինութեանց եւ չարութեանց» գրվածքը, (որը վերագրվում է Արիստոտելին),… Read more: «ՅԱՂԱԳՍ ՀԱՐՑՄԱՆ ԵՒ ԼՈՒԾՄԱՆ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)
  • «ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆՔ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)
    «ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆՔ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ) Անցյալի պատմության, մշակույթի պատառիկները բացարձակ մեծամասնությամբ մեզ են հասնում աղարտված տեսքով՝ բեկորներով, հաճախ դժվարընթեռնելի գրություններով…Հազիվ նշմարելի այդ մասունքների վերծանմամբ որոշ դրվագներ են վերականգնվում՝ մասնագետների տքնաջան աշխատանքի շնորհիվ, և դարերի նինջից հառնում են անցած ժամանակների խունացած վկաները: Նրանցում հնչում է հին հայերենը, նրանք պատմում են մարդկանց կենցաղի, կրթության մակարդակի, ժամանակի աշխարհայացքի, վարքուբարքի մասին…… Read more: «ԽՐԱԽՃԱՆԱԿԱՆՔ» (ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ)
  • «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Բ)
    «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Բ) Հազարամեակների խորքից հնչող փառաբանմամբ է ցարդ Հայը ողջունում Արևածագը.«Առաւօտ լուսոյ,Արեգակն արդար»…Եվ գովերգում է Լույսը Կենսաբեր բազմալույս Արեգակի, որը «ճառագայթիւք իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս»…«Ակն Արեգի», «Աղբիւրն զգալի լուսոյ», որն երկիր է առաքում իր լույսը ճաճանչագեղ և իր փայլակնաբորբ ճաճանչներով «հառնում սերմերը, բույսերը, նորոգում կյանքը»… Մինչդեռ 6-րդ դարում Կոսմաս… Read more: «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Բ)
  • «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)
    «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա) Մինչ Հայոց Նախնիք ուսումնասիրում էին իրենց շրջապատող աշխարհը և ակնդետ զննում երկնային լուսատուների, համաստեղությունների մշտնջենական «պարը»՝ փառաբանելով Լուսատու, Ջերմատու և Կենսաբաշխ Արեգակը՝ որպես «Տիեզերքի Ակ» և «Աղբյուրն Իմաստնության» և արևածագին ողջունում էին Արեգակն արդար՝ ի մեծարումն նրա պարգևած Լույսի ու Գիտության, քրիստոնեության ջատագովներից ոմանք իրենց պարզունակ և… Read more: «ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԵՐԿԻՆՔԸ՝ ՆՄԱՆ ՍՆԴՈՒԿԻ»… (ՄԱՍ Ա)
  • «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…
    «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»… «Ժողովուրդը պետք է պայքարի իր օրենքի համար, ինչպես իր պարսպի համար»։«Ինձ համար մեկը հավասար է տասը հազարին, եթե նա լավագույնն է»: (Հերակլիտես) Մոտ 2500 տարի առաջ Եփեսոսում բնակվող ազնվական ազդեցիկ մի ընտանիքից էր սերում հույն իմաստասեր Հերակլիտեսը, որի խորիմաստ՝ «Ամեն ինչ անցողիկ է» արտահայտությունը… Read more: «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԻ ԻՐ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՐ, ԻՆՉՊԵՍ ԻՐ ՊԱՐՍՊԻ ՀԱՄԱՐ»…
  • «ՄՇՈ ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ՝ ՔԱՐՔԷ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԵՐԻՆ»…
    «ՄՇՈ ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ՝ ՔԱՐՔԷ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԵՐԻՆ»… Հայոց հնագույն նշանավոր նվիրական վայրերից էին Աշտիշատը և նրանից ոչ հեռու գտնվող հռչակավոր մեհենատեղին Տարոն աշխարհում՝ իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների մոտակայքում, որ «կոչի Իննակնեայ վանս վասն Թ (9) ականցն քաղցրահամ աղբերացն, եւ կոչի Գլակայ վանս վասն առաջնորդի վանաց հօրն»… (ինչպես հաղորդում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Արևելցին):Մշո… Read more: «ՄՇՈ ԵՐԿՐԻ ՍՐՏՈՒՄ՝ ՔԱՐՔԷ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԵՐԻՆ»…
  • «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ) Մաս Դ
    «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ)Մաս Դ Երբ Զեյթունում 1895-ին ապստամբում էին ազատատենչ Հայորդիք և շրջափակված՝ ամիսներ շարունակ քաջաբար դիմադրում՝ առանց սննդի և զինամթերքի… Հրաչյա Աճառյանի հուշերից կրկին մի քանի էջ՝ ստորև… ԶԵՅԹՈՒՆԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ Տաճկահայ կոտորածների ժամանակ Զեյթունը ապստամբեց տաճիկ կառավարության դեմ: Կռիվների լուրերը օրը օրին հեռագրական գործակալությունը հաղորդում և հրապարակում էր Փարիզում։ Սկզբում գործը լավ էր… Read more: «ԿՅԱՆՔԻՍ ՀՈՒՇԵՐԻՑ» (Հ. ԱՃԱՌՅԱՆ) Մաս Դ